Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս տարի մոտ 7 անգամ կրճատվել են գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի թեմաները: Ներկայացված շուրջ 683 գիտական ծրագրերից մասնագիտական-փորձագիտական խորհուրդները հաստատել են ընդամենը 95-ը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա համոզմամբ` ֆինանսավորված թեմաների կրճատումը պայմանավորված է նրանով, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում չեն կարող լինել 600 եւ ավելի հրատապ գիտական թեմաներ:
«Թեմաները դարձել են իրոք թեմաներ, քանի որ, եթե համեմատենք անցած տարիների հետ, այս տարի դրանց ֆինանսավորման համար հատկացվել է մոտ 1 մլրդ դրամ` նախկին 1 մլրդ 400 մլն-ի փոխարեն»,- նշեց Ս. Հարությունյանը:
Ինչ վերաբերում է գիտության ոլորտում առկա խնդիրներին, ապա, նրա կարծիքով, պետության կողմից բնագավառին հատկացվող 9,4 մլրդ դրամը շատ քիչ է, քանի որ անհրաժեշտ է թարմացնել գիտատեխնիկական բազան, նաեւ բարձրացնել երիտասարդ գիտնականների աշխատավարձը` նրանց արտահոսքը կասեցնելու եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Ի դեպ, այս տարի թեմատիկ ֆինանսավորում ստացած գիտական ծրագրերի 10 տոկոսի ղեկավարները 25-30 տարեկան են, կեսից ավելին էլ նոր անուններ են: