Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե բանակցություն է նշանակված, եւ հայ զինվոր է սպանվում, ապա պետք է քայլ անել: Օրինակ` ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին հայտարարվել է Հայաստանի կողմից, կամ առնվազն չգնալ բանակցությունների: Սա կստիպի Ադրբեջանին հրաժարվել այս արատավոր պրակտիկայից»,- այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին, ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:
Ադրբեջանի պահվածքը բանակցային փուլում Մանվել Սարգսյանը շանտաժ որակեց, իսկ ամեն հանդիպումից առաջ հայ զինվոր սպանելը նպատակ ունի այդ շանտաժն ավելի համոզիչ դարձնել: «Հայաստանն իրավունք չունի թեկուզ մեկ զինվոր կորցնել` մեկ բանակցային փուլի համար: Այս բանակցային տրամաբանության մեջ Հայաստանը ստիպված է եւ պարտավոր է այնպիսի փոփոխություն մտցնել, որ Ադրբեջանն ինքը վախենա մինչեւ բանակցություններն անգամ մի կրակոց արձակել: Այդ կրակոցը պետք է աշխատի Ադրբեջանի դեմ»,- ասաց փորձագետը:
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 5-ին` Սոչիում, որտեղ կողմերը համատեղ հայտարարություն էին ստորագրել ռազմագերիներին ամենակարճ ժամկետում փոխանակելու, բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու եւ շփման գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերի հետաքննություն անցկացնելու մասին: