Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետո ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հետևություն է արել՝ ասելով, որ բացվում է մի նոր պանդորայի արկղ։
«Երեկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անկախության հռչակագիրը, ըստ էության, խնդրահարույց է և այդ տեսությունը, որը դրված է անկախության հռչակագրի հիմքում, պետք է վերանայել։ Հարցը, իբրև թե վերաբերում է Արցախին, սակայն անկախության հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը, որ Հայաստանը հանձանռու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- ասաց նա։
Մելքոնյանն ընդգծեց, որ տարբեր տարիներին թուրքական իշխանությունները բանակցությունների կամ իրենց նախապայմանների հիմքում դրել են՝ Հայաստանը պետք է վերանայի, փոխի իր անկախության հռչակագիրը և այդ կետը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։
«Երեկ, իմ գնահատմամբ, կտեսնենք հետագա զարգացումներին, Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու և հասարակությանը խաղաղությամբ, շանտաժ անելով, մոլորեցնելով մի նոր ճանապարհ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։