կարևոր
3193 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-31 14:42
Աշխարհ

Կոբախիձեն նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ հայտարարությունները շանտաժ է որակել

Կոբախիձեն նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ հայտարարությունները շանտաժ է որակել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շանտաժ է որակել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությունները հանրապետության դեմ հնարավոր նոր պատժամիջոցների ներդրման մասին, փոխանցում է ТАСС-ը։

«Ինչ վերաբերում է շանտաժի լեզվով խոսելուն (նոր պատժամիջոցների հնարավոր սահմանումը), ապա դա անարդյունավետ է։ Իհարկե, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը սխալ է», - ասել է Կոբախիձեն լրագրողները՝ գնահատելով Օ՛Բրայենի հայտարարությունները նոր սահմանափակումների հնարավոր ներդրման մասին։

Վրաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է ԱՄՆ-ին, որ 2004-ից 2012 թվականներին Վրաստանում մարդու իրավունքները խախտվել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք, սակայն այն ժամանակ Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառել, այլ ընդհակառակը, համագործակցել է Սահակաշվիլիի իշխանությունների հետ։

Հուլիսի 30-ին Օ'Բրայենը, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, ասել է, որ Վաշինգտոնի վարչակազմը դիտարկում է Վրաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, և ԱՄՆ իշխանությունները ակնկալում են, որ Թբիլիսին առաջիկա ամիսներին կփոխի քաղաքական կուրսը: