Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցվել են 6.2 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ մյուս սպառողներինը՝ 1,22 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն):
Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝
1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 33.48 դրամ/կՎտժ (գործող 34.7 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
բ. գիշերային սակագին` 29.48 դրամ/կՎտժ (գործող 30.7 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 35.98 դրամ/կՎտժ (գործող 37.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն.
3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 41.98 դրամ/կՎտժ (գործող 43.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար, բացառությամբ 5-րդ կետով սահմանված սպառողների՝
ա. ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
բ. գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
5) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝
ա. ցերեկային սակագին` 40.0 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
բ. գիշերային սակագին` 30.0 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի փետրվարի 1-ից:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:
ՀԾԿՀ