Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ կառավարությանն առաջարկել է բարձրացնել ամենակարիքավոր ընտանիքներին տրամադրվող նպաստի չափը: ԱՄՀ առաջարկը պայմանավորված է էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների հնարավոր բարձրացմամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: Վերջինս չկոնկրետացրեց, թե որքան են բարձրանալու սակագները, սակայն նշեց, որ իր տեղեկություններով՝ սակագների փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամռան ամիսներին: Հորթոնը հայտնեց, որ իրենք տեղեկություններ ունեն ՀՀ կառավարության եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ տեղի ունեցող բանակցությունների մասին, որոնց նպատակը Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցումն է: Թե ինչ արդյունքներ են տալիս այդ քննարկումները, ԱՄՀ-ն տեղեկացված չէ:
Այս կառույցը նաեւ չի հաշվարկել, թե գազի եւ էլէներգիայի սակագների բարձրացումը կոնկրետ ինչպիսի ազդեցություն կթողնի ընդհանուր գնաճի վրա, սակայն Մարկ Հարթոնի կարծիքով՝ գնաճի ցուցանիշը առաջիկայում ավելի բարձր կլինի, քան նախատեսված է բյուջեով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: