Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը հետ է կանչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Իրանի դեմ համաշխարհային կազմակերպության պատժամիջոցները վերականգնելու պահանջը. ասված է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալի՝ Ռիչարդ Միլսի՝ անվտանգության խորհրդին ուղղված նամակում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես գրում եմ, որպեսզի իմ երկրի իշխանությունների անունից Անվտանգության խորհրդին տեղեկացնեմ, որ ԱՄՆ-ն հետ է կանչում Անվտանգության խորհրդին՝ 2020 թվականի օգոստոսի 20-ի, օգոստոսի 21-ի, սեպտեմբերի 20-ի նամակը», - ասված է փաստաթղթում:
Նամակում նշվում է նաև, որ Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ 2231 բանաձևով նախատեսված ՝ նախկինում սահմանված պատժամիջոցները վերացնող միջոցները մնում են ուժի մեջ, իսկ պատժամիջոցներ սահմանած նախորդ բանաձևերը, որոնք հետագայում հանվել են 2015-ին, շարունակում են չեղյալ համարվել 2231 բանաձևի տեքստի համաձայն: Այսպիսով, Միացյալ Նահանգները հրաժարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմին վերադառնալու փորձից, որին, միևնույն ժամանակ, դեմ էին Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը:
Օգոստոսի 20-ին թվագրված նամակում ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել էր, որ Իրանը չի կատարում միջուկային ոլորտում իր ստանձնած պարտավորությունները, օգոստոսի 21-ին թվագրված նամակում նա արդարացնում է Իրանի դեմ պատժամիջոցների վերադարձման մեխանիզմի ակտիվացման անհրաժեշտությունը, իսկ սեպտեմբերի 21-ին թվագրված նամակում պետքարտուղարը առաջարկել է վերադարձնել նախկինում գործող պատժամիջոցները: Այս նախաձեռնությունները չեն ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը: Այն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, որը ԱՄՆ–ին թույլ է տալիս ընդլայնել Իրանի նկատմամբ սեփական սահմանափակող միջոցները: