|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով երկիրը դուրս կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության ու աշխատանքի կազմակերպման գործակալությունից։ ԱՄՆ-ն նաև կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա մասնակցությունը։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։
Ըստ փաստաթղթի՝ ՄԱԿ-ի որոշ կառույցներ հեռացել են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն առաջ մղելու առաքելությունից և գործում են ԱՄՆ-ի շահերի դեմ։
Թրամփի կատարողական հրամանագրում նշվում է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, չի վերընտրվի այդ մարմնում և կդադարեցնի ԱՄՆ ներկայացուցչության աշխատանքն այդ մարմնում։
Իսկ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության ու աշխատանքի կազմակերպման գործակալության աշխատակիցներին Վաշինգտոնը մեղադրել է 2023 թ. հոկտեմբերի 4-ին Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակմանը մասնակցելու մեջ։
Բացի այդ, Թրամփը կարգադրել է ուսումնասիրել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) հետագա անդամակցության նպատակահարմարությունը: Այդ ուսումնասիրությունը կղեկավարի ԱՄՆ պետքարտուղարը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հետ համակարգմամբ։
Խոսելով ՄԱԿ-ի մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ «կազմակերպությունը մեծ ներուժ ունի, բայց վատ է աշխատում»։