|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Լոս Անջելես Գալաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հաստատել է, որ մտադիր է ամբողջությամբ կենտրոնանալ MLS-ի նոր մրցաշրջանի վրա: Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը վերջերս կարող էր վարձակալության հիմունքներով տեղափոխվել «Տոտենհեմ», սակայն ակումբներն, ի վերջո, համաձայնության չեկան:
«Հիմա իմ միակ նպատակը մրցաշրջանին լավ նախապատրաստվելն է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Տոտենհեմին» և Հարի Ռեդնապին անձամբ այն բանի համար, որ թույլատրեցին իրենց հետ մարզվել, ինչպես նաև իմ նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Եթե խաղալու հնարավորություն լիներ, ես մեծ սիրով ելույթ կունենայի, այլ ոչ թե պարապ կնստեի: Բայց կարիերայիս այս շրջանում, հաշվի առնելով վնասվածքս, ես որոշեցի ավելի շատ ժամանակ հատկացնել մարզումներին»,- Բեքհեմին մեջբերում է The Sun-ը: