Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ թե' իշխանությունը, թե' ՀԱԿ-ը ցանկանում են շեղել ժողովրդի ուշադրությունը: «Բայց դա իրենց խնդիրն է, եւ ես որեւէ լրջություն այդ երկխոսության մեջ չեմ տեսնում»,- խոսելով քաղաքական վերջին զարգացումների, մասնավորապես` Կոնգրես-կոալիցիա երկխոսության մասին` ԵՐԿԻՐ-ին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Ըստ նրա` աշնան ընթացքում քաղաքական նոր միավորումների ի հայտ գալը լիովին հնարավոր է: «Արդեն հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին հնարավոր է, որ կայանան այդ միավորումները, բայց թե ինչպիսի ձեւաչափ կստանան, հիմա դժվար է ասել»,- նշեց քաղաքական գործիչը` հավելելով, որ այս պահին մի խնդիր կա լուծելու` քաղաքական այն ուժերը, որոնք այսօր ակտիվ են դաշտում, պարտավոր են հասարակությանն ասելու, որ քաղաքական դաշտը մենաշնորհ չէ եւ չի կարող մոնոպոլիզացվել ինչ-որ մեկ-երկու կամ կոալիցիա-ՀԱԿ խմբավորումով:
Մեր հարցին` արդյո՞ք այսօր դաշտում առկա քաղաքական ուժերն արտահայտում են ժողովրդական լայն շերտերի շահերը, դեմկուսի ղեկավարը պատասխանեց, որ ամենեւին` ոչ: «Ես համոզված եմ, որ որոշ ուժերի, հատկապես` ՀԱԿ-ի հնարավորություններն արհեստականորեն ուռճացվում են, իսկ ծանրակշիռ քաղաքական ուժերն այսօր դեռ ինչ-որ չափով ստվերում են: Կարծում եմ, որ առաջիկայում այդ ուժերն իրենց խոսքը կասեն: Ես հասկանում եմ, որ իշխանությանը շատ է ձեռք տալիս խորհրդարանում ՀԱԿ-ի նման ընդդիմություն ունենալը, բայց կարծում եմ` մեր ժողովուրդն իր վերաբերմունքը կարտահայտի ընտրությունների ժամանակ»,- վստահեցրեց Ա. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի` արտահերթ ընտրությունների պահանջին, ապա, կուսակցապետի բնորոշմամբ, դա անիմաստ պահանջ է: «Մարդիկ էլ բանուգործ չունեն, հիմա էլ ընկել են այդ պարապ գործի հետեւից: Անիմաստ, որովհետեւ հասկանալի է, որ դա այլեւս հնարավոր չէ. խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ խորհրդարանը լուծարելու իրավունք չկա, եթե, իհարկե, ինքը չգնա այդպիսի ինքնասպանության: Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրություններին, ապա ինքնին հասկանալի է, որ դա նույնպես չի սպասվում: Այնպես որ` իրենք իրենց համար զբաղմունք են գտել, զբաղվում են»,- հավելեց Ա. Սարգսյանը: