կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-26 02:20
Սպորտ

Հայ աթլետները Փարիզում են

Հայ աթլետները Փարիզում են

Հայաստանի աթլետիկայի մեծահասակների հավաքականը` 6 մարզիկներով` 5 տղա և 1 աղջիկ, այժմ գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, որտեղ փետրվարի 21-ից մինչև մարտի 3-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Մարտի 4-7-ը նույն քաղաքում կկայանա Եվրոպայի ձմեռային առաջնությունը, որտեղ էլ մեր մարզիկները կմրցեն աթլետիկայի հետևյալ ձևերում.

1. Սարգսյան Արսեն (հեռացատկ)

2. Փահլեւանյան Վարդան (հեռացատկ)

3. Շառոյան Ամալյա (400մ վազք)

4. Դավթյան Արամ (400մ վազք)

5. Եղիկյան Սևակ (3000մ վազք)

6. Անդրեասյան Արամ (60 մ վազք)