Փարիզում տեղի է ունեցել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը` մասնակցությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի ՀՅԴ մարմինների եւ Հայ Դատի հանձնախումբերի ներկայացուցիչների: Խորհրդաժողովին մասնակցել են Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի եւ Բրյուսելի գրասենյակի պատասխանատուներն ու ներկայացուցիչները, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասեյակի պատասխանատուն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները: Քնննարկվել են Եվրամիության կառույցներում կատարվող փոփոխությունների արդյունքում առաջացած նոր մարտահրավերները, ԵԽ եւ եվրոպական այլ կառոյցներում ստեղծված իրավիճակները, եւ ընդհանրապես այդ կառույցների կողմից Հարավային Կովկասի նկատմամբ կիրառվող քաղաքականությունը։ Հատուկ քննարկվել է ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ տարված աշխատանքները եւ ծրագրերը։ Կարևորվորվել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վնասազերծելու, ինչպես նաեւ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հարցով այդ երկու երկրների վրա միջազգային ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը։ Քննարկվել է Թուրքիա-Ադրբեջան զարգացող տանդեմի հարցը եւ Եվրոպայի տարածքում այն դիմագրավելու մարտահրավերներն ու հնարավորությունները ինչպես նաեւ Ջավախքի եւ ընդհանրապես վիրահայության իրավունքների արծարծումը եվրոպական կառույցներում : Քննարկվեց նաև Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների ներկայությունը ընդլայնելու հարցը։ Այս ուղղությամբ ժողովը ողջունեց վերջերս Թբիլիսիիում Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի պաշտոնական բացումը, Փարիզում Հայ Դատի Ֆրանսայի հանձնախմբի գրասենյակի հաստատումը եւ Հայ Դատի Բուլղարիայի և Իսպանիայի հանձնախմբերի կազմությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը: