|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեկնել է Ռումինիա:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Երևան-Մինսկ-Ստամբուլ-Բուխարեստ-Կլուժ-Նապոկա չվերթներով Ռումինիա մեկնեց ՀՀ աթլետիկայի հավաքականը։ 12 մարզիկ-մարզուհիներին մրցավայր են ուղեկցել երեք մարզիչներ։ Նրանք հանգստյան օրերին կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնությանը։
Հայ աթլետները հանդես կգան 100, 200, 400, 800, 1500, 3000 մետր վազքատարածություններում, հեռացատկ, եռացատկ, սկավառակի և մուրճի նետում մրցաձևերում։
Պատվիրակության ղեկավարն է ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, անվանի հեռացատկորդ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։