|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ աթլետիկայի պատվիրակությունը սեպտեմբերի 11-ի լուսադեմին Երևան-Մինսկ-Ստամբուլ երթուղով մեկնեց Թուրքիա։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Ստամբուլում սեպտեմբերի 12-13-ը կանցկացվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը։
Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։
Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Հայաստանի 12 աթլետներին մրցավայր կուղեկցի երեք մարզիչ։