Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ապրիլի 21-ին Փարիզում տեղի կունենա համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նշենք, որ Հայաստանում է հայազգի դիրիժոր Ալան Ալթինօղլուն, ով վաղը կղեկավարի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի մասնակցությամբ համերգը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալան Ալթինօղլուն նշեց, որ քանի որ Ֆրանսիայում բավական հայահոծ զանգված կա, երկար մտածում էր` ինչ միջոցառում կազմակերպել` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված:
«Ձևաչափը տարբեր կլինի սովորաբար կազմակերպվող համերգներից. աշխարհի տարբեր երկրների անվանի 70 հայ երաժիշտներ կմասնակցեն համերգին: Ուզում էի ֆրանսիացիներին նաև դուդուկը ներկայացնել, ուստի որոշեցի, որ համերգին կհնչի նաև Կոմիտասի ստեղծագործություններից` դուդուկի հնչողությամբ, ինչպես նաև կհնչեն Արամ Խաչատրյանի և Մոցարտի ստեղծագործությունները»,-ասաց Ալթինօղլուն` հավելելով, որ համերգին կմասնակցի նաև օպերային պրիմադոննա, սոպրանո Հասմիկ Պապյանը:
Ալթինօղլուն տեղեկացրեց նաև, որ համերգի մասին հայտարարելուց հետո տոմսերն ամբողջությամբ սպառվել են 1 շաբաթվա ընթացքում: