|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ինձ համար շատ կարեւոր մարդ է Վահագն Դավթյանը, քանի որ նա ինձ սատար է եղել իմ էն ամենավատ շրջանում, երբ մի բառն անգամ անփոխարինելի օգնություն է: Նա ինձ համար ամենաարտիստիկ գրողներից է մնում, ով տիրապետում էր դասական բանաստեղծության տեխնիկային եւ կառուցվածքին: Նա շարունակում է ինձ համար կենդանի մնալ` թե' մարդկային նկարագրով, թե' բանաստեղծական աշխարհով»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց ՀԳՄ քարտուղար, գրող Հովհաննես Գրիգորյանը:
Հայ ժամանակակից շրջանի բանաստեղծ Վահագն Դավթյանի մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ հունվարի 22-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն են այցելելել Հայաստանի գրողների միության անդամները, գրողի հարազատները, ովքեր, ի նշան հարգանքի, ծաղկեպսակ են դրել նրա շիրիմին:
«Վահագն Դավթյանի տաղանդը գնահատվել է նրա կյանքի ընթացքում, եւ դեռ երկար տարիներ կշարունակվեն նրա բանաստեղծական տաղանդի ճանաչումն ու արժեւորումը»,- նշեց ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:
Բանաստեղծի շիրիմի մոտ ներկաների համար նրա բանաստեղծություններն արտասանեցին Երեւանի Վահագն Դավթյանի անվան դպրոցի սաները: