կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-20 02:55
Սպորտ

Կենդանի լեգենդը

Կենդանի լեգենդը

Անդրե Քըրք Աղասին ծնվել է 1970-ի ապրիլի 29-ին Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Աղասին իրանահայ, ասորական և ֆրանսիական ծագում ունի։ Հինգ տարեկանում նա արդեն պարապում էր Ջիմի Քոնորսի և Ռոսկո Թանների հետ։ Ավելի ուշ, Անդրեի հայրը` Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ` աշխատելով վերջինիս խաղատներից մեկում։ Այդ ընթացքում Անդրե Աղասին Քըրք միջնանուն վերցրեց։ Տասնչորս տարեկանում նա մեկնեց Ֆլորիդա սովորելու Նիկ Բոլետիերիի թենիսի ակադեմիայում, դարձավ պրոֆեսիոնալ տասնվեց տարեկանում։

 

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի ութակի չեմպիոնը դարձել է հեղինակավոր Garden of Dreams Hero Award-ի մրցանակակիր, հայտնում է АР-ն։ Այդ մրցանակը հիմնվել է 2009թ. Մեդիսոն-Սքուեր-Գարդենի (լեգենդար սպորտային համալիր Նյու Յորքում) ղեկավարության կողմից։ Այն հանձնվում է ծանր կացության մեջ գտնվող երեխաներին ցուցաբերած օգնության համար։ Այս անգամ մրցանակը կհանձնվի 40-ամյա Աղասիին` երեխաների հետ երկարատև աշխատանքի համար։

 

Դեռևս 1994թ. Անդրեն իր հայրենիքում` Լաս Վեգասում, հիմնել էր կրթության զարգացման և օգնության ֆոնդ՝ Andre Agassi Foundation for Education։ Տաղանդաշատ մարզիկն իր կարիերայի բարձրակետում 60 միլիոն դոլար տվեց Նևադայի անապահով երեխաներին: Հիմնադրամը բացեց Աղասու անվան քոլեջ` ծայրահեղ վիճակում գտնվող երեխաների համար: «Անդրեն շատ կարևոր դեր է խաղացել հազարավոր երեխաների կյանքում», - հայտնել է Մեդիսոն-Սքուեր-Գարդենի նախագահ Սքոտ Օ'Նիլը։