Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականը հագեցած է լինելու հայկական բասկետբոլի համար: Հայաստանի` միանգամից 4 հավաքականներ մասնակցելու են Եվրոպայի տարբեր տարիքային առաջնությունների:
Հունվարի 22-ին Մյունխենում կկայանա Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը, որտեղ հայտնի կդառնան Հայաստանի հավաքականների մրցակիցների անունները: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Տղամարդկանց ազգային հավաքական
Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ է մասնակցելու պաշտոնական մրցումների՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Առաջնությունը կայանալու է Մոլդովայում, իսկ ժամկետները հայտնի կդառնան հունվարի 22-ին:
Փոքր երկրների առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն հետեւյալ 12 երկրները` Հայաստան, Ադրբեջան, Անդորրա, Ջիբրալթար, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Ուելս, Շոտլանդիա:
Մինչև 20 տարեկան տղաների հավաքական
Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի մինչեւ 20 տարեկանների` Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հանդիպումներին: Սպասվում է, որ B դիվիզիոնի մասնակիցների քանակն այս տարի կգերազանցի 20-ը: Մասնակից երկրների թվում են լինելու նաեւ բասկետբոլային գերտերություններ՝ Ռուսաստանը, Հունաստանը, Խորվաթիան: Առաջնությունը կայանալու է հուլիսի 15-ից 24-ը Աթենքի հարեւանությամբ գտնվող Խալկիդա քաղաքում:
Մինչև 16 տարեկան տղաների հավաքական
5 տարվա ընդմիջումից հետո միջազգային ասպարեզ դուրս կգա նաեւ Հայաստանի պատանեկան հավաքականը, որն այս տարի հանդես կգա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Սպասվում է, որ C դիվիզիոնում ելույթ կունենան շուրջ 10 հավաքականներ: Առաջնությունը կայանալու է Կիպրոսում:
Մինչև 18 տարեկան աղջիկների հավաքական
Կանանց մրցաշարերում Հայաստանը հանդես կգա մեկ հավաքականով: Հայաստանի` մինչեւ 18 տարեկանների ընտրանին ելույթ կունենա Եվրոպայի առաջանության C դիվիզիոնում: Առաջնությունը տեղի է ունենալու Վրաստանում: Սպասվում է, որ Թբիլիսում ասպարեզ դուրս կգան 6-ից 8 հավաքականներ: