Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱԱԾ-ն, ըստ Yerkir.am-ի, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում:
Պայթուցիկ նյութերի տեղադրման հնարավոր վայրեր` մետրոյի եւ երկթագծի կայաններ, խանութներ եւ շուկաներ, մարզադաշտեր, գիշերային ակումբներ եւ տրանսպորտային միջոցներ, կենսապահովման օբյեկտներ, ուսումնական հաստատություններ, բուհաստատություններ եւ այլն:
Պայթուցիկ նյութերի հնարավոր առկայության նշաններն են` շենքերի, շինություննեերի մոտակայքում կայանված տիրազուրկ ավտոմեքենաներ, տիրազուրկ ճամպրուկներ, պայուսակներ, փաթեթներ, պարկեր, արկղեր, տուփեր, հայտնաբերված առարկայից եկող ձայն, լարերի ալեհավաքների, կպչուն ժապավենի առկայություն, հայտնաբերված առարկայի արտասովոր տեղադրում եւ այլն:
Կասկածելի առարկա հայտնաբերելիս անմիջապես հայտնել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին կամ ԱԻՆ հերթապահ ծառայությանը, ոչ մի դեպքում առարկային չմոտենալ, չդիպչել, չտալ ուրիշներին, սպասել մինչեւ ժամանի ոստիկանությունը: