Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ կառավարությունը, կարծես, գնում է սոցիալական բողոքի ալիք բարձրացնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները չեն հավատում, որ իրենք ի վիճակի են ինչ-որ բան փոխել. պատասխանելով լրագրողների հարցին, թե որքանո՞վ է հավանական սոցիալական ընդվզումը Հայաստանում` ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արա Նռանյանը:
«Եթե քաղաքացիները հավատան, որ իրենք ի վիճակի են փոփոխություններ անել, ապա այդ կուտակված դժգոհությունը կարող է նաեւ սոցիալական ցնցումներ առաջացնել եւ լրջորեն ազդել 2012 թվականի ընտրությունների վրա. մարդիկ արդեն հասկանում են, որ, 5000 դրամներով քվեարկելով, իրենք որ մի լավ բանի չեն հասնի, քանզի կառավարությունը հաջողացնում է այդ ընթացքում շատ ավելի մեծ վնաս հասցնել իրենց, քան այդ բաժանվող փոքրիկ ընտրակաշառքն է»,- նշեց նա:
Արա Նռանյանի համոզմամբ` այս մեկ տարին բավականին վճռորոշ է լինելու, իսկ մարդկանց գիտակցության մեջ սեփական քվեի կարեւորությունը բարձրացնելու նպատակով ՀՅԴ-ն նախաձեռնում է ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում: