|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երբեմն կոնտակտային ոսպնյակներ կրող մարդիկ չեն հետևում վերջինիս օգտագործման կանոններին ու քնում են` մոռանալով հանել ոսպնյակները: Սակայն քչերն են պատկերացնում, թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել:
Ինչպես տեղեկացնում է doctors.am-ը, 24-ամյա Քեթի Ռիչարդսոնը միկրոբային կերատիտ է ստացել այն պատճառով, որ հաճախ էր մոռանում հանել ոսպնյակները քնելուց առաջ: Միկրոբային կերատիտը եղջերաթաղանթի վարակ է, որը սպառնում է տեսողության վատացմամբ և նույնիսկ կուրությամբ:
14 տարեկանից Քեթին կրում էր փափուկ ոսպնյակներ: Դրանք այնքան հարմար էին, որ երբեմն նա մոռանում էր քնելիս դրանք հանել: Իսկ մի անգամ նա ստիպված դրանք լվացել էր ջրով, քանի որ հատուկ լուծույթը վերջացել էր: Մի օր նա արթնացավ աչքերի ուժեղ ցավերից, որոնք աստիճանաբար ուժեղանում էին: Կինն այլևս չէր կարողանում գտնվել լուսավոր սենյակում կամ հեռուստացույց դիտել: Որոշ ժամանակ անց նա արդեն չէր կարողանում բացել աչքերը: Պարզվեց, որ բորոբոքման պատճառը սնկային վարակն է:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոսպնյակներ կրելը 3 անգամ բարձրացնում է կերատիտի առաջացման հավանականությունը: