|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն` Արքայական գավաթի` «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումից առաջ հանդես է եկել հետաքրքիր հայտարարությամբ:
«Մենք սիրում ենք «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումները: Բոլոր խաղացողները անհամբեր սպասում են այդ հակամարտությանը: Նախընտրում եմ հենց այսպիսի հանդիպումները: Անհամբեր սպասում եմ խաղին, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղին:
Մենք պետք է ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը և հաղթենք: Նախընտրում եմ դասեր քաղել կապտանռնագույնների հետ նախորդ հանդիպումներից:
Սովորել եմ`պետք է արդար խաղալ, ինչպես պետք է ֆուտբոլիստը պահի իրեն խաղադաշտում: Այն, որ պետք չէ առաջին իսկ պատահած դեպքում վազել մրցավարների մոտ: Պետք չէ սիմուլանտության գնալ:
Եվ իհարկե ամենակարևորը` պետք է խաղալ այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին ցուցադրում է «Բարսելոնա»-ն»,- անակնկալ կերպով հայտարարել է պորտուգալացի մասնագետը: