|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՊՍԺ-ի կիսապաշտպան Կլոդ Մակելելեն պատմել է «Չելսիում» անցկացրած տարիների և մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ փոխհարաբերությունների մասին:
«Ժոզեն բնածին հաղթող է, նա գիտի ճիշտ օգտագործել ֆուտբոլիստներին և նրանցից ցանկալի արդյունք ստանալ: Այդ առումով նա մեծ մարզիչ է: Խնդիրն այն է, որ հետո նա քո մասին մոռանում է: Մոուրինիոն հաշվենկատ, դաժան և ամբիցիոզ մարդ է: Նա միշտ ֆուտբոլիստներին իր փառքի ստվերում է պահում: Մենք միասին խմել ենք, կատակել ենք, բայց, ինչ-որ պահից սկսած, նրան նոր աստղային ֆուտբոլիստներ են սկսել հետաքրքրել: Նա ոչ մեկին չէր թույլատրում իրենից ավելի հայտնի լինել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է El Confidencial-ը: