|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարել է ծխելը թողնելու մասին` 2008-ի ընտրարշավի ժամանակ տված խոստումը: Երեկ Սպիտակ տանն այդ մասին պաշտոնապես հայտնել է Միշել Օբաման: ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքերով` արդեն մեկ ամիս է` իր ամուսինն ընդհանրապես չի ծխել:
Նա պատմել է, որ Օբաման ողջ կյանքում ցանկացել է թողնել ծխելը, սակայն սթրեսաշատ աշխատանքի պատճառով չի կարողացել: Հիմա վերջապես ստացվել է, քանի որ, ինչպես նախագահն է ասել, ուզում է առանց ամաչելու նայել իր երեխաների աչքերին:
ԱՄՆ նախագահը փորձում է օրինակ ծառայել ծխող ամերիկացիներին: Իհարկե, լավ կլիներ, որ պարոն Օբաման սկսեր կատարել նաեւ իր մյուս խոստումները, այդ թվում`Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը: