|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ-ում լրագրողները արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցին, թե ինչ եղավ սիբիրյան ցիկլոնի հետ, այն հասա՞վ Հայաստան: Նախարարը պատասխանեց, որ եղավ այն, ինչի մասին ինքը հայտարարել էր, այսինքն` ջերմաստիճանը Սյունիքում, Լոռիում, Տավուշում ու Արցախում իջավ 20 աստիճանով, իսկ Երևանում` 15 աստիճանով:
«Մարզերում ճանապարհներ փակվեցին, ցրտահարություններ եղան, բայց մենք նաև ասացինք, որ արդեն հոկտեմբերի 28-ից սկսելու է տաքանալ: Եթե ես սխալվում եմ, Աստված տա, նման բաներում սխալվեմ»,- ասաց նախարարը:
Հարցերին, թե արդյո՞ք դա հանրահավաքի համար էր հայտարարվել, որ նստացույց չլինի, կամ արդյո՞ք դա «մաքսային» ցիկլոն էր, նախարարը ժպտաց ու ասաց, որ հարցերը լուրջ չեն:
«Մենք կատարել ենք մեր խոստումը և 10 ու 20 աստիճան ցրտերը ներմուծել ենք Հայաստան»,- կատակեց Արմեն Երիցյանը:
Հիշեցնենք, որ նախարարը սիբիրյան ցիկլոնի մասին նախազգուշացրել էր կառավարության վերջին նիստի ժամանակ: