|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երեւանի Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:
Հովիկ Աբրահամյանի առաջարկով բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք տարբեր էին՝ բնակարանների վարձավճարների ուշացումից մինչեւ տրամադրվելիք բնակարանների շինարարական աշխատանքների դանդաղ ընթացք: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են եւ ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու եւ լուծման տարբերակները քննարկելու համար:
Վարչապետը հավաստիացրել է, որ բնակիչներին հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում եւ պայմանավորվածություն ձեռք բերել դրանց վերջնական լուծում տալու նպատակով հանդիպումը տեղափոխել հաջորդ ամիս:
Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի օրը, ՀՀԿ ԳՄ նիստին ժամանելիս, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցել էր ՀՀԿ գրասենյակի առջև հավաքված Ֆիրդուսի բնակիչներին և խոստացել նրանց, որ ինքը անպայման կծանոթանա նրանց խնդիրներին և հնարավորության սահմաններում դրանք կլուծվեն: