Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
2010 թվականին ալկոհոլային շուկայում աճ է գրանցվել, մասնավորապես` գինու արտադրությունն աճել է 15%-ով, կոնյակինը` 28%-ով, գարեջրինը` 42%-ով: Միայն օղու արտադրությունն է նվազել` 10%-ով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի Հայաստանում 1 շնչի հաշվով սպառվել է 1,5 լիտր գինի, իսկ 10 տարի առաջ սպառվում էր 1 լիտր։
Օղու սպառումը 8,3 լիտր է՝ 10 տարի առաջվա 5 լիտրի փոխարեն։
Ի դեպ, մի շարք զարգացած եվրոպական երկրներում ալկոհոլային խմիչքների սպառումն ավելի շատ է։ Օրինակ՝ Ֆրանսիայում 1 շնչի հաշվով սպառվում է մոտ 50 լիտր գինի, Ռուսաստանում՝ 10 լիտր։
Եթե հայերը սկսեն շատ խմել, ապա, Ա. Հարությունյանի հաշվարկներով, հարկ կլինի գործող 20 գինեգործարաններին ավելացնել եւս 50-ը, որոնցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է 3 մլն դոլարի ներդրում։