կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-24 10:20
Մշակույթ

Ի՞նչ կտան կանանց իրավունքների համար մոլեռանդ պայքարողներին ճանաչողական այցերը մեր թանգարաններ. Ա. Հարությունյան

Ի՞նչ կտան կանանց իրավունքների համար մոլեռանդ պայքարողներին ճանաչողական այցերը մեր թանգարաններ. Ա. Հարությունյան

Աշոտ Հարությունյանը գրում է.

«Ի՞նչ կտան կանանց իրավունքների համար մոլեռանդ պայքարողներին ճանաչողական այցերը մեր թանգարաններ:

...Հազարձև ժանյակներ՝ գործված բացառապես հայուհիների ձեռքերով, Ուրֆայի, Մարաշի ասեղնագործ սրբիչներ, թաշկինակներ... Ասեղնագործության տեխնիկայի կատարյալ ձևեր... Այո՛, հայուհիները եղել են ստեղծագործ, հնարամիտ, գեղագիտորեն փայլուն:

... Տարազի պատկերազարդ սրտանոցներ, մարգարտապատ գլխազարդեր, ոսկեթելով ասեղնագործ զպունիներ... մեր հայուհիները գիտեին իրենց լինելիության նշանակությունը և կացության գեղեցիկ ձևերը:

Իսկ եթե կանանց «ստրկամտության» ջատագովներին ցույց տան գերդաստանական օջախի հայուհու կարմիր գոգնոցը, թող ուշադիր նայի այդ գոգնոցի վրա մի քաշված թել կգտնի՞, չի գնտի ???? (էս շարքը անվերջ կարող է լինել)

Մի՞ թե, անթիվ գանձեր ստեղծած, մայր ու ֆիդայի դարձած հայ կինը գոյատևել է բռնության, դաժանության մթնոլորտում... մենք միշտ գերադասել ենք մեր կանանց, մեր ողջ գիտակցությունն ու մշակույթն է կնոջ ուսերին:

Մի՛ ստեղծեք կեղծ օրակարգ, գնացե՛ք թանգարաններ, սիրեք Ձեզ և մեր մշակութային արժեքները մի խառնեք էդ պղտոր ջրերին:

հգ. Նկարում Ակսել Բակունցի մայրիկի՝ Բախչագյուլի, գործած գորգն է՝ բաղկացած 4 կտորից, իր 4 տղաների համար»: