|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Եվրոպական միությունը աջակցում է ժամանակակից և քաղաքացիակենտրոն ոստիկանության ծառայության ստեղծմանն ուղղված Հայաստանի ջանքերին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Հայաստանում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Մարտահրավերներով հագեցած այս ժամանակաշրջանում՝ Եվրոպական միությունը բարձր է գնահատում ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Ոստիկանության կողմից ներդրված ջանքերը, որոնց շնորհիվ անցյալ շաբաթ հաստատվել է Ոստիկանության ռազմավարությունը և դրանից բխող՝ 2020-2022 թվականների Գործողությունների ծրագիրը և պատրաստ է համախմբել ուժերը դրանց վաղ իրականացման ուղղությամբ։
Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը վիրտուալ քաղաքավարության այց է կատարել Ոստիկանության ղեկավար Արման Սարգսյանին, որի ընթացքում դեսպանը շնորհավորել է նրան և քննարկել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության մանրամասները՝ վերահաստատելով ընթացող բարեփուխումների աջակցությունը խորացնելու ուղղությամբ ԵՄ հանձնառությունը»: