Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմողների թիվը 2010-ին նվազել է՝ 2009 թվականի համեմատ. այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տարվա ընթացքում ՄԻՊ գրասենյակ է դիմել 243 հոգի, որոնցից 124-ը՝ բանավոր, իսկ 119-ը՝ գրավոր: Վերջիներիս կողմից ներկայացվել է 88 դիմում:
Դիմումների նվազման երկու հիմնական պատճառները, ըստ օմբուդսմենի, տարվա ընթացքում իրենց կողմից շրջկենտրոններ եւ գյուղական համայնքներ այցելություններ չկազմակերպելն էր եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ օմբուդսմենին հղվող հարցերը թեկնածուների հետ հանդիպումների ընթացքում բարձրացվելը: Յուրի Հայրապետյանը զգուշավորությամբ նաեւ նշեց, որ դիմումների նվազումը կարող է խոսել նաեւ խախտումների նվազման մասին:
Տարվա ընթացքում զգալիորեն աճել են դատական պաշտպանության իրավունքին վերաբերող դիմումները՝ 2009 թվականի 32-ից հասնելով 50-ի, ինչը, Յուրի Հայրապետյանի կարծիքով, չի նշանակում, որ այդքան մարդու իրավունքներ խախտվել են:
Ավելացել են նաեւ սոցիալական ապահովության իրավունքի հետ կապված դիմումները: Նվազում է արձանագրվել աշխատանքային, կրթության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների խախտման հետ կապված դիմումների մասով:
«Տարվա ընթացքում մեզ հաջողվել է վերականգնել 35 քաղաքացիների խախտված իրավունքները: 2009-ի համեմատ` այս թիվը նույնպես նվազել է, քանի որ այդ տարում մենք վերականգնել ենք շուրջ 100 քաղաքացու իրավունք»,- հայտարարել է Յուրի Հայրապետյանը: