|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պետք է կամավո՞ր վճարել կուտակային կենսաթոշակային վճարը, թե՞ այն պարտադիր է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նույնպես այս հարցին հստակ պատասխանել չի կարող:
«Ես ինքս, լինելով իրավաբան, և մեր 40 իրավաբանները ինչ-որ իմաստով մոլորված ենք և չգիտենք, ինչպես մեկնել Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 6-րդ և 7-րդ կետերի աններդաշնակությունը»,- այսօր լրագրողներին ասաց ՄԻ պաշտպանը:
Նրա խոսքով` այս գլուխկոտրուկը (նկատի ունի ՍԴՈ-1142 որոշման վերջին կետերը) մեկնաբանել են ՍԴ երկու անդամներ, սակայն մինչ այժմ անհասկանալի է, թե արդյո՞ք պետք է դրանցով ուղղորդվել:
Պաշտպանը նշեց, որ թեև ինքն անձամ մինչ այժմ չի վճարել կուտակային պարտադիր վճարը, սակայն չի կարող քաղաքացիներին հստակ ասել` վճարեք կամ մի վճարեք: Խոստացավ, որ առաջիկա 20 օրում որոշակիորեն կհստակեցվի այս հարցը, և ինքը հայտարարությամբ հանդես կգա: