|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՄԻՊ-ը հայտնում է. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, դիմելով Օմբուդսմենին, հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն խաբեության ու շանտաժի միջոցով ստիպել են ստորագրել քննիչի կողմից գրված ցուցմունքի տակ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջամտությամբ դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Պաշտպանը բարձր է գնահատում գործին ընթացք տալու Ոստիկանության պատրաստակամությունն ու նախաքննական մարմնի հետևողական գործողությունները, ինչպես նաև ակնկալում է գործի անաչառ քննություն:
Նմանատիպ խախտումների դեպքում քաղաքացիները կարող են ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին»: