Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, մամուլի ասուլիսում անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականին, ասաց, որ այսօր Հայաստանը չունի մարդու իրավունքների պաշտպան, ինչը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի խախտում է:
«Ես դա իշխանության կողմից անարգանք եմ համարում Մարդու իրավունքների հաստատության նկատմամբ, Ի վերջո, դա իշխանության խնդիրն է, թող հրավիրեին և պարտադրեին Մարդու իրավունքների պաշտպանին` շարունակել իր գործունեությունը եւս 5 օր` մինչեւ ԱԺ առաջիկա նստաշրջանը»,- ասաց նա:
Նախկին օմբուդսմենը խորհուրդ է տալիս նոր պաշտպանին փնտրել հասարակական սեկտորում` հասարակական գործունեությամբ զբաղվող մարդկանց շրջանում, որպեսզի կարողանա ավելի անկաշկանդ աշխատել: «Նրանք, ովքեր արդեն շփվել են, ավելի անմիջական կապ են ունեցել իշխանությունների հետ, նրանց համար անգամ հոգեբանորեն դժվար է լինել այնչափ ինքնուրույն, որքան պահանջում է օրենքը»,– ասաց Լարիսա Ալավերդյանը։
Պատգամավորին մտահոգում է միայն այն, որ մարդու իրավունքների նոր պաշտպանն ավելի ենթարկվող չլինի: