Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, ով սկանդալային հայտարարություն էր արել ՀՀ ԱԺ-ում, կարող է կորցնել պատգամավորների աջակցությունը. տեղեկացնում է publika.md-ն:
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանն այսօր հայտարարել է, որ Գրիգորիուն վնաս է հասցրել երկրի վարկանիշին, եւ որ նրա բացատրությունները պետք է լսի մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովը: «Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ նման հայտարարություններ, որոնք վնաս են հասցնում Մոլդովայի Հանրապետության վարկանիշին: Դա լուրջ սխալ էր: Նման բան չպիտի լիներ»,- հայտարարել է Կորմանը:
Իսկ պատգամավոր Մարիան Լուպուի կարծիքով` Գրիգորիուն իրավունք չուներ քաղաքական հայտարարություն անելու: «Ես չեմ բացառում այնպիսի գործոնի գոյությունը, ինչպիսին մարդկային հիմարությունն է, իհարկե, եթե խոսքն ավելի սարսափելի բանի մասին չէ` քաղաքական պարտավորության եւ բեմականացված ակցիայի»,- ասել է նա:
Մոլդովայի հայկական համայնքը պահանջում է, որ պատգամավորները հետ կանչեն Գրիգորիուի` խորհրդարանական փաստաբանի մանդատը: