Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայ ընտանիքը տղա երեխա է ունենում, պահում, մեծացնում, սակայն հայտնվում է ինչ-որ Սերոբ Տեր-Պողոսյան եւ պղծում է նրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:
Խոսքը «Հետք» շաբաթաթերթում հրապարկված այն նյութի մասին է, ըստ որի` ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը Ախթալայում անապահով ընտանիքների երեխաներին փողով իր կողմն է գրավում եւ պղծում նրանց:
Տաթեւիկ Բեժանյանն ասաց, թե նրա մանկապիղծ լինելու մասին վաղուց էր լսել, եւ թերթում հրապարակվածը դեռ շրջանառվող լուրերի մի մասն է միայն: Բոլոր ախթալացիները ճանաչում են զոհ դարձած երեխաներին, գիտեն, թե ինչքան գումար է վճարում մանկապիղծը եւ այլն: Այս ամենը հայտնի է նաեւ տեղի ոստիկանությանը:
Սակայն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերոբ Տեր-Պողոսյանը հերքել է իր դեմ հնչեցված մեղադրանքները: Նա ասել է, թե այդպիսով փորձում են արատավորել իր ու իր կնոջ բարի համբավը: Առանց անուններ նշելու ասել է, թե Ախթալայում իրեն նախանձողներ կան, որ շարունակ վատություն են ուզում իրենց անել, բայց ինքը, այս ամենին հակառակ, միշտ էլ օգնել է ախթալացիներին ու կշարունակի օգնել:
Իսկ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ասաց, որ իրավապահները Տեր-Պողոսյանի` մանկապղծությունն ապացուցող տեսագրություն չեն ստացել` չնայած վերոհիշյալ հոդվածում արված պնդումներին: Դատախազը նշեց նաեւ, թե իրենք այս մասին հաղորդում էլ չեն ստացել:
Չնայած այս ամենին` լուրեր են շրջանառվում, թե վերջին շրջանում ախթալացի դեռահասներից ում ձեռքին փող էր հայտնվում, մյուսները հարցնում էին «Սերո՞բն է տվել»: