|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ավստրալիայում 35 տարվա ընթացքում գրանցվել է մոտ 4500 հայց ընդդեմ մանկապիղծ կաթոլիկ հոգևորականների. ըստ РИА Новости-ի` գրում է Sydney Morning Herlad-ը` վկայակոչելով անչափահասների դեմ սեռական ոտնձգությունների փաստերը հետաքննող Թագավորական հանձնաժողովի տվյալները: Ըստ դրանց`1950-2010 թթ. մանկապղծության մեջ մեղադրվել է Ավստրալիայի կաթոլիկ հոգևորականների 7 տոկոսը, չորս կրոնական կազմակերպություններում` 20 տոկոսից ավելին: Իգական սեռի զոհերի միջին տարիքը 10,5 է, արական սեռի զոհերինը` 11,5 տարեկան: Զոհերի իրական թիվը հնարավոր չէ նշել, քանի որ շատերը նախընտրում են լռել:
Մանկապղծության մեղադրանքներ հնչել են ոչ միայն ավստրալական կաթոլիկ հոգևորականության հասցեին: Նմանատիպ սկանդալներում են հայտնվել ԱՄՆ-ի, Բելգիայի, Իռլանդիայի և այլ երկրների քահանաներ: Մինչդեռ, ըստ The New York Times-ի, Վատիկանը ոչ միայն լռել է այդ միջադեպերի մասին, այլև որևէ ներքին հետաքննություն չի անցկացրել: