Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Այսօր ԱԺ-ում գումարվել է գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա են ԱԺ ՀՀԿ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Գուրգեն Արսենյանը եւ Միքայել Մելքումյանը:
Ի դեպ, որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ մոռացել էին, որ ԱԺ-ն ընդունել է գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստի անցկացման դռնփակ ձեւաչափ: Երբ լրագրողները մտան նիստերի դահլիճ, ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Դավիթ Հարությունյանը միմյանց ինչ-որ բան շշնջացին ու սկսեցին ծիծաղել, ինչից լրագրողները շփոթվեցին: Այնուհետեւ Դ. Հարությունյանը դիմեց լրագրողներին. «Դուք ինչի՞ կապակցությամբ եք եկել: Այս նիստը դռնփակ է»: Այնուհետեւ լրագրողները դուրս եկան նիստերի դահլիճից:
Նշենք, որ դռնփակ նիստը բավական աշխույժ է անցնում, եւ միջանցքում լսելի են բոլորի ելույթները: