Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց «Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան» ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքների հետ հետընտրական կոալիցիայի կազմումը, սակայն, միևնույն ժամանակ, նշեց, որ 2 դաշինքներն էլ խնդիր ունեն ապացուցելու` իրենք ո՞վ են քաղաքական դաշտում, ի՞նչ կոորդինատներ ունեն և, ընդհանրապես, ի՞նչ է իրենց ուզածը: «Տեսնենք, թե ի՞նչ կկարողանան ապացուցել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Օհանյանի հայտարարությանը, թե դեմ չէ Մարտի 1-ի բացահայտելուն, և որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, Փաշինյանը նշեց, որ հավանաբար, նման հայտարարությամբ վաղը հանդես կգա նաև Հովիկ Աբրահամյանը, բայց դրանից բան չի փոխվի:
Yerkir.am-ի դիտարկմանը` ՀԱԿ-ը հայտարարել է, թե «Ելք» դաշինքը վիժեցրել է լայն ընդդիմադիր ճակատով հանդես գալու` իրենց առաջարկը և բանակցությունների չի գնացել, Փաշինյանն արձագանքեց. «Պաշտոնապես հայտարարում եմ` «Ելք» դաշինքի քաղաքական ուժերից որևէ մեկը, որևէ ներկայացուցիչ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ երբևէ դաշինք կազմելու համար կամ թեկուզ ուղղակի բանակցություն չի վարել, նման բան չի եղել»: