Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ելք» դաշինքի ցուցակում ընդգրկված Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ մի շարք կանխատեսումների համաձայն՝առաջիկա խորհրդարանում են լինելու 3 քաղաքական ուժեր՝ «Հանրապետական» կուսակցությունը, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները: Ըստ Փաշինյանի՝ այս կանխատեսումներն արել են իրենց դաշինքում ընդգրկված մասնագետները: «95 տոկոսով համոզված եմ ՝ այս կանխատեսումներն իրականանալու են»,- շեշտեց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարան անցած ուժերից «Ծառուկյան» դաշինքը սերտորեն համագործակցելու է ՀՀԿ-ի հետ. «Գուցե անունը կոալիցիա չդնեն, ցանկացած այլ անունով կհամագործակցեն»,-ասաց նա՝ պարզաբանելով, որ այդ կարծիքը նրա մոտ ձևավորվել է Ծառուկյանի ելույթները լսելիս:
Ըստ Փաշինյանի՝իրենց դաշինքը հետընտրական գործընթացների մեջ կընդգրկվի այն պարագայում, եթե պարզվի, որ ժողովուրդն իրենց օգտին քվեարկել է, բայց այդ ձայները գողացվել են և կեղծվել: Պնդմանը, թե «Ելք» դաշինքն այժմ արդեն թիրախավորել է ոչ թե «Հանրապետական» կուսակցությանը, այլ մյուս քաղաքական ուժերին և օրինակին, թե Դաշնակցականներին անվանում է «դաշնակներ» և նրանց հասցեին տարաբնույթ մեկնաբանություններ անում, որին հաջորդում է Աղվան Վարդանյանի պատասխանը, Փաշինյանն արձագանքեց կարճ և խուսափողական պատասխաններ տվեց: «Դուք չեք հետևում իմ ելույթներին, մեր քարոզարշավին, առաջարկում եմ ուշադիր հետևել: Ի՞նչ է նշանակում «Հանրապետական»-ին չեք թիրախավորել, մոնիթորինգ արեք և տեսեք՝ ով է մեր հիմնական թիրախում»,- ասաց նա՝ վստահեցնելով, իրենց հիմնական թիրախում հենց ՀՀԿ-ն է: Հիշեցնենք, որ երեկ Աղվան Վարդանյանը պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Դաշնակցությունը չի անցնելու խորհրդարան:
Աղվան Վարդանյանի պատասխանն՝ այստեղ: