Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՕԵԿ-ը չի համագործակցելու «Ոչ»-ի ճակատի հետ, առանձին են գործելու, քանի որ կան տարբեր մոտեցումներ. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Մի մասն ասում է՝ գնանք՝ քվեարկենք ու «ոչ» ասենք, մյուս մասն ասում է՝ ընդհանրապես չմասնակցենք քվեարկությանը: ՕԵԿ-ն արդեն իր «ոչ»-ն ասել է և մարզային հանդիպումներով, հեռուստաեթերի օգնությամբ իր տեսակետն արտահայտելու է»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին քաղաքացիների` նույնականացման քարտերով մասնակցելու օրենքին, որն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց` Մարգարյանը նշեց. «Մենք առաջարկված տարբերակներին դեմ չենք, բայց առաջարկել ենք ամենակարճ ճանապարհը, այն է`182 հազար նոր անձնագրերի հատկացումը: Դա բացարձակապես մեծ գումարների հետ կապ չունի: Դա ՀՀ քաղաքացու համար է արվում: Նրանք զրկված են ազատ տեղաշարժվելու իրավունքից, անգամ՝ հարևան Վրաստան չեն կարող գնալ: Բա սա պետության խնդիրը չէ՞, որ քաղաքացուն ապահովի անձնագրով»:
Ըստ պատգամավորի`դրանով կապահովվի քաղաքացիների երկու կարևոր իրավունք՝ առաջինը՝ կապահովվի քաղաքացու ընտրական իրավունքը, երկրորդով լուծվում է քաղաքացու՝ անձնագիր ունենալու խնդիրը, որը պետք է լինի պետության բյուջեի հաշվին: