Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
- Ժիրա՛յր, նախևառաջ շնորհավորում եմ հաղթանակիդ կապակցությամբ: Կարո՞ղ ես հիշել` որերորդ հաղթանակդ է Հայաստանի առաջնությունում:
- Ճիշտն ասած դժվարանում եմ հիշել, 5 կամ 6-րդը երևի:
- Իսկ ո՞ր թվականից ես Հայաստանի առաջնությունում 66 կգ քաշային կարգում հանդես գալիս:
- 66 կգ քաշային կարգում հանդես եմ գալիս 2003թ.-ից:
- Դու հանդիսանում էիր առաջնության ֆավորիտ, պատասխանատվությունը մե՞ծ էր:
- Հա, իհարկե, մեծ էր, որովհետև եթե ֆավորիտ ես` պատասխանատվությունը մեծ է, որպեսզի կարողանաս հաջող հանդես գալ և արդարացնել քեզ քո հանդիսատեսի և մարզչիդ համար:
-Կարո՞ղ ես նշել, թե որ մրցակցիդ հետ ավելի դժվար մենամարտեցիր, եթե այդպիսի մեկը եղավ:
- Այն մրցակիցը, որին ես նախատեսել էի, որ եզրափակիչում կհանդիպենք պարտվեց...
- Ո՞վ էր:
- Համազասպը, ազգանունը չեմ հիշում: (Համազասպ Հովսեփյանը)
- Իսկ հետագա պլաններդ որո՞նք են:
- Ուսումնամարզական հավաքներ կունենանք, մրցումներ կլինեն, կգնանք, կպատրաստվենք...
- Իսկ Եվրոպայի, թե՞ աշխարհի առաջնություն...
- Եվրոպայի առաջնությունը կլինի սկզբից, սակայն մինչ այդ 4 մրցաշար ունենք, հետագայում Ստամբուլում մրցումներ կլինեն և գնալով կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը:
- Շնորհակալություն զրույցի համար:
- Ձեզ էլ եմ շնորհակալ:
Ժիրայր Հովհաննիսյանի հաղթական մենամարտը կարող եք դիտել այստեղ: