Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մոտնենեգրոյի Բար քաղաքում հունիսի 17-21-ը կանցկացվի ըմբշամարտի` Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումներին ընդառաջ yerkir.am-ը զրուցել է ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Ժիրայր Հովհաննիսյանի հետ:
- Ժիրա'յր, ինչպե՞ս եք գնահատում հավաքականի ընդհանուր վիճակը:
- Շատ լավ: Փառք Աստծո, կորուստներ չունենք, լուրջ վնասվածքներ` նույնպես: Տղաներն անցել են 3 ուսումնամարզական հավաք, այժմ վերջին փուլում են և լավ մարզավիճակում:
- Ըմբշամարտի կանոնները բոլորովին վերջերս են ենթարկվել փոփոխությունների: Պատանի ըմբիշները բավարար ժամանակ ունեցա՞ն հարմարվելու նոր կանոններին:
- Մենք ուշ տեղեկացանք փոփոխությունների միասին, սակայն չեմ կարծում, որ տղաների վրա դա հոգեբանորեն մեծ ազդեցություն կունենա: Տեղեկանալուն պես սկսեցինք պարապել նոր կանոններով: Այն ըմբիշները, ովքեր ունեն հաստատուն տեխնիկա, նրանց համար նոր կանոններով գոտեմարտելը բարդ չի լինի:
- Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում կանոնների փոփոխությանը:
- Դրական եմ գնահատում: Այժմ այնպիսի կանոններ են գործում, որոնք դիտարժան են դարձնում ըմբշամարտը: Մարզիկներն ավելի ակտիվ կլինեն գորգում և չեն սպասի վիճակահանությանը կամ չգիտես` ինչի:
- Ի՞նչ ակնկալիքներով եք մեկնում Եվրոպայի առաջնությանը:
- Եվրոպայի առաջնությունից մեծ ակնկալիքներ ունենք: Խոստումներ չեմ ցանկանում տալ, սակայն ունենք այնպիսի ըմբիշներ, ովքեր կարող են մեզ ուրախացնել տարբեր գույնի մեդալներով:
- Ոսկե մեդալ ո՞ւմից եք ակնկալում:
- Սպասելիքներ բոլորից ունենք, իհարկե, սակայն կցանկանայի առանձնացնել 85 կգ քաշային կարգում հանդես եկող Ռազմիկ Պողոսյանին (Վանաձոր), ով Եվրոպայի անցած տարվա բրոնզե մեդալակիրն է:
Հարցազրույցը` Շուշանիկ Հակոբյանի