կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-29 00:37
Աշխարհ

Մեկուկես ժամ մնացել է ճանապարհային խցանման մեջ

Մեկուկես ժամ մնացել է ճանապարհային խցանման մեջ
Չորեքշաբթի օրը ԱՄՆ հյուսիսարեւելյան հատվածում սկսված առատ ձյունը ամերիկյան մամուլում արդեն ստացել է «ձնե Արմագեդոն» անունը։ Տարերքի պատճառով տրանսպորտային կոլապս է սկսվել երկրի խոշորագույն քաղաքներում, եւ ավելի քան հազար ավիաթռիչքներ են հետաձգվել մի քանի նահանգների օդանավակայաններում։ Ձյան առատ տեղումների հետեւանքով արդեն վեց մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press գործակալությունը։ Տարերքի երկրորդ օրը փակվել են դպրոցներ եւ մի շարք կառավարական հաստատություններ։ Սառցե անձրեւներից ու ձնաբքերից հետո Նյու Յորքի ավտոճանապարհները վերածվել են սահադաշտերի, իսկ ձյան շերտի հաստությունը հասել է 35 սանտիմետրի`գերազանցելով 1925 թվականի ռեկորդը։ Տրանսպորտային կոլապս է սկսվել նաեւ մայրաքաղաքում։ Վատ եղանակը հնարավորություն չի տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային օգտվել ուղղաթիռից, որը սովորաբար պետության ղեկավարին Սպիտակ տուն է հասցնում Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող ռազմակայանից։ Օբաման ստիպված է եղել օգտվել վերգետնյա տրանսպորտից եւ մայրաքաղաքի արվարձաններից մեկում մեկ ժամից ավելի մնացել է ճանապարհային խցանման մեջ։