45 կգ կշռող կրիան ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում խցանման պատճառ է դարձել. հայտնում է Лента.ру-ն:
Վարորդները ստիպված են եղել կանչել տեղի ոստիկաններին:
Շերիֆ Ռոն Լոկի խոսքով՝ կենդանուն ճանապարհի երթևեկելի մասից հեռացնելու համար մի քանի տղամարդու օգնություն է պահանջվել: Դրանից հետո կենդանուն տեղավորել են բեռնատարի մեջ և տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Այս մասին տեղեկությունը տեղադրվել է բաժանմունքի Facebook-ի էջում: