Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.78 |
EUR | ⚊ | € 432.41 |
RUB | ⚊ | ₽ 4.5619 |
GBP | ⚊ | £ 501.83 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունների մարտի 21-ի բանակցությունները մեկուկես ժամ են տեւել։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, հայտնում է «Ուկրաինսկա պրավդան»։
«Հանդիպումն (առցանց) արդեն եղել է։ Ժամը 10:30-ից մինչեւ 12-ը պաշտոնական պատվիրակություններն էին։ Այնուհետեւ կրկին եկան աշխատանքային խմբերը։ Այսօր ամբողջ օրն աշխատում ենք»,- ասել է նա։ Արախամիան բանակցությունների ընթացքի մասին հավելյալ տեղեկատվություն առայժմ չի տրամադրել։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների միջեւ խաղաղության որոնման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը մարտի 14-ին էր կայացել։