կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-26 08:36
Քաղաքական

Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ խցանման մեջ

Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ խցանման մեջ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ավտոշարասյուները, ականատեսների վկայությամբ, երեկ Պանթեոնից վերադառնալիս հայտնվել են բավականին զավեշտալի վիճակում։

 

Արշակունյաց պողոտայում նրանք խցանման մեջ էին ընկել՝ շրջապատված բարձր բեռնատարներով, տրոլեյբուսով եւ «շարքային» այլ ավտոմեքենաներով։ Նրանց ուղեկցող միգալկայավոր ավոմեքենաների ձանային ճռինչները ոչինչ չէին տալիս, որովհետեւ VIP երկու անձանց շրջապատած մեքենաները նրանց ճանպարհ տալու համար գնալու տեղ չունեին՝ խցանումը բավական հուսահատ էր։

 

Իսկ այսպիսի անխնա խցանում առաջացել էր այն պատճառով, որ երեկ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հերթական տարելիցն էր, ու Պանթեոնում, ուր ամփոփված է Մարգարյանի աճյունը, հիշատակի միջոցառումներ էին տեղի ունենում։ Միջոցառմանը մասնակցելու եկած մանր ու մեծ պաշտոնյաները իրենց մեքենաները կայանել էին, կամ ավելի ճիշտ՝ բրախել էին Արշակունյաց պողոտայի երթեւեկելի մասում՝ զբաղեցնելով երեք երթեւեկելի գծերից երկուսուկեսը»։

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում