|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ռուս-վրացական սահմանի Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են։ Այս տեղեկությունը հայտնել են վրացական լրատվամիջոցները։ Տեղեկության համաձայն՝ հուլիսի 22-ի ժամը 01:30-ից մինչև 08:00-ն սահմանը փակ է եղել սողանքների սպառնալիքի պատճառով, ինչը հետաձգել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, և տարածքում կուտակվել է մինչև 1000 տրանսպորտային միջոց։
Օրվա ընթացքում, չնայած սահմանի բացմանը, տրանսպորտային միջոցների երթևեկությունը զգալիորեն դանդաղ է ընթացել, ինչի հետևանքով երկարատև խցանումներ են առաջացել։
Ըստ լրատվամիջոցների՝ մարդկանց մեծ մասը Թբիլիսի է մեկնում հուլիսի 23-ին կայանալիք Ջասթին Թիմբերլեյքի համերգին մասնակցելու համար։