կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 08:50
Սպորտ

Գեղասահքի Եվրոպայի առաջնություն

Գեղասահքի Եվրոպայի առաջնություն
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մեկնարկած Եվրոպայի գեղասահքի առաջնության սպորտային զույգերի միջև` կարճ ծրագրից հետո առջևում է աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոններ Ալյոնա Սավչենկո և Ռոբին Շոլկովին զույգը Գերմանիայից՝ 72,31 միավոր։ Մոտավորապես երեք միավորով (69,49) նրանցից հետ են Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոններ, Ռուսաստանի ներկայացուցիչներ Յուկո Կավագուտին և Ալեքսանդր Սմիրնովը։ 3-րդ տեղում է ռուսաստանյան ևս մեկ զույգ՝ Վերա Բազարովան և Յուրի Լարիոնովը (62,89)։ Պարային զույգերի մրցավեճում կարճ ծրագրի արդյունքում առաջատարներ են Նատալի Պեշալի և Ֆաբիեն Բուրզա զույգը Ֆրանսիայից։ Կես միավորով նրանց զիջում են Ռուսաստանի գործող չեմպիոններ Եկատերինա Բոբրովան և Դմիտրի Սոլովյովը։ Լավագույն եռյակը եզրափակում են բրիտանացի Շինեդ և Ջոն Կերրերը։ Այսօր սպորտային զույգերը կներկայացնեն ազատ ծրագիրը, և կորոշվի հաղթողը։