Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մոսկվայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում երեկ կարճ ծրագրով հանդես եկան տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը փայլուն հանդես եկավ եւ 36 մարզիկների թվում զբաղեցրեց 14-րդ տեղը, ինչը լավագույն արդյունքն է նրա կարիերայում: Մեր գեղասահորդը վաստակած 69.49 միավորով անհատական ռեկորդ սահմանեց: Հայրապետյանը 24 լավագույն մարզիկների մեջ հաղթահարեց որակավորման փուլը եւ հունվարի 19-ին հանդես կգա կամավոր ծրագրով:
Կարճ ծրագրի արդյունքով ուժեղագույնների եռյակում են՝ Խավիեր Ֆերնանդեսը (Իսպանիա, 103.82), Դմիտրի Ալիեւը (ՌԴ, 91.33), Դենիս Վասիլեւը (Լատվիա, 85.11):