|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Ժողովուրդը» գրում է.«The Economist հանդեսը վերջերս հրապարակել է «Բիզնես միջավայրի վարկանիշներ» վերնագրով զեկույց, որտեղ ներկայացված են բիզնեսի համար հարմար երկրները: Ներկայացված 100 երկրների շարքում, սակայն, բացակայում է Հայաստանի Հանրապետությունը, փոխարենն այնտեղ ընդգրկված է Ադրբեջանը, որը զբաղեցնում է 91-րդ տեղը: Ռուսաստանի Դաշնությունն այս ցանկում զբաղեցնում է 77-րդ տեղը: Բիզնես միջավայրի համար հարմար երկրների ցանկում են նույնիսկ Ալժիրը, Քենիան, Վենեսուելան, Անգոլան, Թունիսն ու Եգիպտոսը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։